Վճռաբեկ դատարանը կրկին բավարարել է բողոքը^^

«Գառնի Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ մեր վստահորդ կազմակերպության «ԳՐՈՂ ԵՎ ԳԱԲՐԻԵԼ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2016 թվականին կողմերը կնքել էին ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ որի «Գառնի Լեռ» ԲԲԸ-ն պարտավորվել է Ֆուչիկի 27/34 հասցեում իրականացնել գիշերային պահակային ծառայություն, ինչպես նաև ապահովել «ԳՐՈՂ ԵՎ ԳԱԲՐԻԵԼ» ՍՊԸ-ի հաճախորդների բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը տարածք, իսկ վերջինս պարտավորվել էր վճարել ամսական 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ, ներառյալ 20% ԱԱՀ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը: «Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ «Գրող և Գաբրիել» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, այն հիմնավորմամբ, որ «Գրող և Գաբրիել» ՍՊԸ-ն չի վճարել պայմանագրով սահմանված վարձավճարները 1.745.000 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր ուշացված ամսվա համար` 80.000 ՀՀ դրամ: Սույն հայցադիմումի հիման վրա 2018թ-ին կայացված վճռով դատարանը բավարարել էր պահանջը և որոշել «Գրող և Գաբրիել» ՍՊԸ-ից հօգուտ «Գառնի-Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ի բռնագանձել համապատասխան գումարը, որպես պարտքի գումար, ինչպես նաև դատարանի վճռով որոշվել էր 01.01.2018թ-ից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը «Գրող և Գաբրիել» ՍՊԸ-ից հօգուտ «Գառնի Լեռ» ԳԱՄ ԲԲ Ընկերության յուրաքանչյուր ուշացված ամսվա համար բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով սահմանված վարձավճարի գումար: Սույն վճիռը մեր կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը, մերժելով նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը: Այնուհետև, Վերաքննիչ դատարանի սույն որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը 31.10.2019թ-ին որոշել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոքը ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ, հարգելի է համարել բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և բավարարել է բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Այսպիսով՝ սպասենք ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող նախադեպային նոր որոշմանը, ինչը օգտակար կլինի ամբողջ իրավակիրառ պրակտիկայում:

Նմանատիպ նորություններ

Վերջին նորություններ

Բանկային ավանդ, ներդնել թե՞ ոչ
Feb 06, 2020
Վճռաբեկ դատարանը կրկին բավարարել է բողոքը^^
Feb 06, 2020
ՍՊԸ , ՓԲԸ թե՞ ԱՁ
Jan 22, 2020

Կարճ խոսք

Ձեռնարկատիրական գործունեություն սկսելուց առաջ ամենակարևոր տարրերից է կազմակերպության իրավական տեսակի ճիշտ ընտրությունը: Այս առումով օրենսդիրը առանձնացրել է երկու խումբ՝

Նկարադարան