ԷՄՋԻ ԼԵՔՍ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2011թ-ի նոյեմբերի 11-ին՝ փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի կողմից:
Ներկայումս ԷՄՋԻ ԼԵՔՍ փաստաբանական գրասենյակը մասնագիտացված է կորպորատիվ ոլորտում կազմակերպությունների իրավաբանական սպասարկմամբ, քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, վարչական իրավունքի ոլորտներում ծառայությունների մատուցմամբ:
Իրավաբանական ոլորտում բազմամյա տարիների փորձը մեր արհեստավարժ թիմին հնարավորություն է տալիս լուծելու ցանկացած բարդության իրավական խնդիրներ:
Մեր գրասենյակի պրոֆեսիոնալ մասնագետների թիմը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր վստահորդի, որի արդյունքում ապահովվում է մատուցված ծառայությունների բարձր որակը:
Մեր էթիկան բխում է ԷՄՋԻ ԼԵՔՍ փաստաբանական գրասենյակի առաքելությունից, որտեղ առաջնայինը բարձր բարոյականությունն ու պրոֆեսիոնալիզմն է:
Լինել ազնիվ, դրական, ցուցաբերել մասնագիտական մոտեցում, ծառայություն մատուցել հաճախորդին ամենակարճ և արդյունավետ ճանապարհով: Մեր սկզբունքները, ինչպես թիմային աշխատանքում, այնպես էլ հաճախորդների հետ, հիմնված են արդարության և հավասարության վրա:
Մեր հաջողության գրավականը մեր համախմբված թիմն է, որ հետևելով մեր կորպորատիվ ոճին և սկզբունքներին իրականացնում է գրասենյակի առջև դրված նպատակները:
Մեր հաջողության գրավականը մեր համախմբված թիմն է, որ հետևելով մեր կորպորատիվ ոճին և սկզբունքներին իրականացնում է գրասենյակի առջև դրված նպատակները:
Մեզ հետ համագործակցելը միշտ ապահովում է Ձեր ժամանակի և նյարդերի խնայողություն: Մեր թիմը պատրաստ է միշտ արագ արձագանքել Ձեր խնդիրների արդունավետ կարգավորման համար: