Էմ Ջի Լեքս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2011թ-ի նոյեմբերի 11-ին՝ փաստաբան Գևորգ Մարտիրոսյանի կողմից:
Ներկայումս Էմ Ջի Լեքս փաստաբանական գրասենյակը մասնագիտացված է կորպորատիվ ոլորտում կազմակերպությունների իրավաբանական սպասարկմամբ, քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, վարչական իրավունքի ոլորտներում ծառայությունների մատուցմամբ:
Իրավաբանական ոլորտում բազմամյա տարիների փորձը մեր արհեստավարժ թիմին հնարավորություն է տալիս լուծելու ցանկացած բարդության իրավական խնդիրներ:
Մեր գրասենյակի պրոֆեսիոնալ մասնագետների թիմը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր վստահորդի, որի արդյունքում ապահովվում է մատուցված ծառայությունների բարձր որակը:
Էմ Ջի Լեքսի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
Դատական ներկայացչություն՝ Քաղաքացիական , ընտանեկան, աշխատանքային և վարչական գործերով։
Իրավաբանակն խորհրդատվություն և ուղեկցում Ժառանգության ձևակերպման , նոտարական գործարքների, պայմանագրերի կնքման ժամանակ,պետական մարմիններում ներկայացուցչություն:
Իրավաբանական անձանց գրանցում, հիմնադիր փաստաթղթերւմ փոփոխությունների կազմում և գրանցում , լուծարում, քաղաացիաիրավական պայմանագրերի կազմում, իրավաբանական անձանց աբոնենտային սպասարկում:
ՃՈ ակտերի վճարովի կայանատեղերի ակտերի և այլ վարչական ակտերի բողոքարկում՝ վերադասության և դատական կարգով:
Ապրանքային նշաններում , օգտակար մոդելների, գյուտերի և ֆիրմային անվանումների գրանցում, լիցենզիաների պայմանագրերի կազմում և գրանցում։
Ամուսնալուծություն, ալիմենտ, երեխայի շահերի պաշտպանություն, տատերի և պապերի թոռանը տեսակցություն:
Մեր հաջողության գրավականը մեր համախմբված թիմն է, որ հետևելով մեր կորպորատիվ ոճին և սկզբունքներին իրականացնում է գրասենյակի առջև դրված նպատակները:
Մեզ հետ համագործակցելը միշտ ապահովում է Ձեր ժամանակի և նյարդերի խնայողություն: Մեր թիմը պատրաստ է միշտ արագ արձագանքել Ձեր խնդիրների արդունավետ կարգավորման համար: